Ռուսական 102 -րդ ռազմական բազայի գլխավոր խդիրն է պաշտպանել իր սահմանապահ զորքերի թիկունքը:
Ռուսական սահմանապահ զորքեր, որոնք պաշտպանում են երրորդ երկրի՝ Հայաստանի տարածքով անցնող, ռուս -թուրքական և ռուս իրանական սահմանը:
102 -րդ ռազմական բազան Հայաստանից հանելու համար ,պետք է նախ հասնել նրան, որ ՌԴ Պետդուման, Ռուսաստանի օրենսդրության համապատասխան, օրենք ընդունի Ռուսաստանի սահմանների կրճատման մասին:
Դրանից հետո Հայաստանը, Թուրքիայի և Իրանի հետ, պարտավոր է ճշգրտել իր սահմանները, դեմարկացիա կատարել և պայմանագրով ամրագրել այդ ճշգրտված,
արդեն հայ -իրանական և հայ -թուրքական սահմանները:
(Միայն Աստծուն է հայտնի, թե Իրանն ու Թուրքիան այդ ճշգրտող սահմանային գիծը որտեղով կգծեն...):
Այդ ամենից հետո հայկական սահմանապահ զորքերի թվաքանակի, դրանց զորակոչի կազմակերպման ու պահման խնդիրները կարծես երկրորդական են դառնում:
Այստեղ ինձ համար մի բան է հանելուկ մնում ՝
ինչպե՞ս է, որ մեր երկու սահմանների պաշտպանությունն ու վերահսկողությունը ամբողջովին հանձնել ենք օտարին, ու դա մեր ազգային արժանապատվությունը մազաչափ անգամ չի վիրավորում, իսկ 42 կմ երթուղու վերահսկողությունը այդ նույն օտարին ՝ ռուսին տալը, Հայաստան պետականության մահն ենք համարում:
Նման իրավիճակի համար է լոռեցու ասածը` «դեդեդ մեռնի հա՜ա՜ա՜, պրոպագանդա....»:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ